ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (0-2) «Բավարիայից» կրած պարտությունն ու եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարից դուրս մնալը.
«Մենք չգիտեինք, թե ինչպես գոլ խփել: Մենք լավ առաջին խաղակես անցկացրինք, երբ պահեր ունեինք: Մենք կարող էինք լավ մրցակցել, ունեինք հստակ գոլային իրավիճակներ, պետք է սովորենք ավելի սառը լինել: Ակնհայտ է, որ մենք «Բավարիայի» ճնշման տակ էինք, մենք դա գիտեինք: Մենք չպետք է ամաչենք, որ փորձում ենք կոտրել այս ճնշումը։ Բայց երբ խաղի մեկնարկից մեկ ժամ անց բաց թողեցինք, դժվարացավ։ Չգիտեմ՝ սա դաս է, բայց մենք ակնհայտորեն հիասթափված ենք։ Եթե մենք հաշիվը բացեինք, հանդիպումն այլ կերպ կընթանար։
Ո՞րն է «Բավարիայի» առավելությունը. նրանք ֆիզիկապես ավելի լավ պատրաստված են: Մենք ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ խաղում շատ կարևոր կորուստներ ունեցանք: Մենք պետք է փոխեինք կենտրոնական պաշտպաններին, ակնհայտորեն սա թուլացրեց մեզ։ Մենք չենք կարող կրկնել այս դիմակայությունը, մենք կարող ենք միայն առաջ նայել։Պետք է մարսենք ու ընդունենք տեղի ունեցածը, որպեսզի շարունակենք մեր ճանապարհը առաջնությունում։ Բոլորը հիասթափված են, այդ թվում՝ ես։ Մենք մեծ հույսեր էինք կապում պատասխան խաղի հետ»,- Գալտյեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը՝ հղում անելով Canal +-ին:
























































