ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բավարիայի» հետ առաջիկա խաղի մասին իր կարծիքով։
«Մենք պետք է շատ ավելի լավ խաղանք, քան առաջին խաղում։ Այս անգամ մենք այլ խաղային ծրագիր ունենք: Կիլիան Մբապեի ներկայությունը մեր կազմին խորություն կտա։ Մենք ցանկանում ենք ավելի բարձր խաղալ և ավելի մեծ ճնշում գործադրել: Եվ եթե հնարավոր է, որքան հնարավոր է շուտ զրկել «Բավարիային» գնդակից», — Գալտիերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։
























































