Իտալական մրցավարական բրիգադը՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ, նշանակվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիա» — ՊՍԺ պատասխան հանդիպման գլխավոր մրցավար։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Օրսատոն 2020 թվականին Չեմպիոնների լիգայի՝ այս թիմերի միջև կայացած եզրափակիչ խաղի գլխավոր մրցավարն էր։ Այդ խաղում մյունխենցիները հաղթել են 1-0 հաշվով, ինչպես այս խաղարկության առաջին խաղում։
Օրսատոյին կօգնեն Չիրո Կարբոնեն և Ալեսանդրո Ջալատինին: Չորրորդ պաշտոնյան Մաուրիցիո Մարիանին է, VAR մրցավարը՝ Մասիմիլիանո Իրատին, նրա օգնականը՝ Պաոլո Վալերին։
«Բավարիա» — ՊՍԺ հանդիպումը կկայանա մարտի 8-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: Այդ օրը կկայանա նաև «Տոտենհեմ»-«Միլան» պատասխան խաղը (0-1):
























































