Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան համաձայն չէ այն մտքի հետ, որ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պետք է մի քանի տիտղոս նվաճի, որպեսզի համարվի աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը.
«Մենք բոլորս գիտենք, թե որքան լավն է Օբամեյանգը: Նա հիանալի է խաղում, մի քանի տարի շարունակաբար լավ վիճակագրություն է ցուկց տալիս, իսկ դրան հեշտ չէ հասնելը:
Հարի Քեյնը 30 գոլ է խփել, բայց ոչ մի անգամ Անգլիայի չեմպիոն չի դարձել: Քիչ օրինակներ չկան, երբ ֆուտբոլիստները ֆենոմենալ մակարդակում են խաղում, բայց, ցավոք, այդ երկրում շատ են լինում թոփ-ակումբներն ու առաջին տեղը բաժին է հասնում նրանցից մեկին: Չի կարելի ամեն ինչ ստանալ կյանքում:
Կարծում եմ՝ եթե նա հաղթել ԱՊԼ-ի ռմբարկուական մրցավազքում ու դառնար չեմպիոն, ապա մրցաշարի լավագույն խաղացող կճանաչվեր»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: