Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։ Այս մասին հայտնում է ՉԼ-ի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլի» հետ 1/8 եզրափակչի առաջին խաղում բրազիլացին դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Պատասխան խաղը կկայանա երեք շաբաթ անց Մադրիդում՝ «Սանտյագո Բեռնաբեուում»:
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» հետ խաղում (5:2) հաղթելուց հետո հարձակվող Վինիսիուս Ժունիորին անվանել էր աշխարհի ամենավտանգավոր խաղացող։
























































