«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Պորտուին» (1:0) հաղթելուց հետո ասել է, որ իր թիմը կարող է հաղթել մրցաշարում։
«Ես միշտ փորձում եմ լավագույնս պատրաստ լինել։ «Պորտուն» հիանալի թիմ ունի, բայց մենք պետք է կենտրոնանանք միայն մեր վրա և ցույց տանք, որ ավելի ուժեղ ենք խաղադաշտում։ Ինձագին ասաց, որ կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգան։ Ես էլ եմ այդպես կարծում։ Մենք դուրս թողեցինք «Բարսելոնային», և ես առաջինն եմ, որը կարծում է, որ կարող ենք նվաճել գավաթը»,- Օնանայի խոսքն մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մարտի 14-ին՝ Պորտուգալիայում։
























































