Մադրիդի «Ռեալը» դարձել է պատմության մեջ առաջին թիմը, որը 5 գոլ է խփել «Լիվերպուլին» «Էնֆիլդում» եվրագավաթներում։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում մադրիդցիները նրանց մարզադաշտում 5 անգամ գրավել են մերսիսայդցիների դարպասը։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ «կարմիրները» նախկինում երբեք նույնիսկ 4 գոլ չեն ընդունել «Էնֆիլդում» եվրագավաթային հանդիպման ժամանակ:
«Ռեալը» հաղթեց 5-2 հաշվով։ Պատասխան խաղն Իսպանիայում կանցկացվի մարտի 15-ին։
























































