«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին կիսվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի սպասելիքներով։
«Մենք պետք է յուրաքանչյուր խաղին մոտենանք այնպես, կարծես այն որոշիչ է: Ինձ համար Չեմպիոնների լիգան մեծ տոն է։
Մենք ցանկանում ենք վայելել յուրաքանչյուր պահը և կփորձենք շարունակել այս ճանապարհը»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Այնտրախտ» — «Նապոլի» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 21-ին։ Հանդիպումը կնեկնարկի ուղիղ կեսգիշերին։
























































