«Տոտենհեմի» կորեացի ֆուտբոլիստ Սոն Հին Մինը Չեմպիոնների լիգայում իր 54-րդ խաղն է անցկացրել։
Նա լոնդոնյան թիմի կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Միլանի» դեմ խաղին, որն ավարտվեց միլանցիների նվազագույն հաշվով հաղթանակին։
Ըստ Opta-ի, Սոնը կրկնել է Պարկ Ջի Սունի ռեկորդը Չեմպիոնների լիգայում՝ ասիացի խաղացողների շրջանում անցկացրած հանդիպումների քանակով:
Պարկ Ջի Սունը ժամանակին հանդես է եկել ՊՍՎ-ում և «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա այս պահին հանդիսանում է ՄՅՈՒ-ի դեսպանն աշխարհում։
























































