ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բավարիայից» կրած պարտությունը (0:1).
«Ես ինձ մեղավոր եմ զգում երկրպագուների առաջ։ Պետք է ավելի շատ բնավորություն ցույց տանք երկրորդ խաղում և ավելի լավ գրոհենք: Մենք ցանկանում ենք հաղթել և խաղալ մեր լավագույն խաղը, բայց սա ֆուտբոլ է: Երբեմն լավ ես խաղում, երբեմն՝ վատ, բայց ի վերջո ամեն ինչ որոշում է արդյունքը։ Որքան շատ խաղանք, այնքան ավելի փորձառու կլինենք։ Մենք կավելացնենք հաջորդ խաղում»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-Բավարիա պատասխան հանդիպումը կանցկացվի մարտի 8-ին «Ալիանց Արենա»-ում։
























































