«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակը.
«Մենք հիանալի անցկացրինք առաջին 25 րոպեները: Նրանք նույնիսկ զարմացել էին, թե որքան ժամանակ են պահել գնդակը: Չէի սպասում, որ ՊՍԺ-ն այդքան պասիվ կլինի. Առաջին խաղակեսը հիանալի էր. Երկրորդ խաղակեսի մեկնարկում հաջողության հասանք, որից հետո խաղի հավասարակշռությունը վերականգնվեց։ Սակայն երկու անգամ էլ, երբ մրցակիցը մեզ կտրուկ սպառնաց, խաղից դուրս դիրք եղավ»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-Բավարիա պատասխան հանդիպումը կանցկացվի մարտի 8-ին «Ալիանց Արենա»-ում։
























































