«Արարատ-Արմենիա» ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը խոսել է «Նիժնի Նովգորոդում» փորձաշրջան անցնող պաշտպան Ստյոպա Մկրտչյանի մասին։
«Նա այժմ մարզվում է «Նիժնի Նովգորոդի հետ», հունվարի 27-ին վերջնականապես կորոշվի նրա ապագայի հարցը։ Նա թեթև վնասվածք է ստացել, սակայն այժմ ապաքինվել է»,- Գալստյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։
«Արարատ-Արմենիայի» 19-ամյա պաշտպանը 10 հանդիպում է անցկացրել թիմի հիմնական կազմում։
























































