Չարենցավանի «Վանն» ընկերական հանդիպում կանցկացնի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մեր թիմը շարունակում է նախապատրաստությունն առաջնության երկրորդ հատվածին: Ձմեռային դադարի ընթացքում առաջին ընկերական հանդիպումը կանցկացնենք վաղը՝ հունվարի 19-ին: Չարենցավանում կմրցենք «Միկայի» հետ»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ վերջերս թիմը գլխավորեց բոլիվիացի Ուրբերտո Վիվիանին:
























































