Հայկական ֆուտբոլի լեգենդ, ՀՖՖ նախագահի խորհրդական Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 68-ամյակը:
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստին, մաղթում նրան առողջություն և երկար տարիների կյանք:
Խորեն Հովհաննիսյանն «Արարատի» կազմում իր նորամուտը նշել է 1975 թվականին մարտի 19-ին՝ «Բավարիայի» դեմ «Հրազդան» մարզադաշտում կայացած պատմական խաղում:


ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել նաև Տաշքենդի «Պախտակորի» (1991) կազմում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980) է, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976), ԽՍՀՄ 1976 թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-1984 թթ.-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։























































