«Կապառոսը Հայաստանի ազգային հավաքականից դուրս թողեց հայկական ֆուտբոլի թիվ 1 և 2 ֆուտբոլիստներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դովեղ» ՖԱ ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն, լրագրող Թաթուլ Հակոբյանը։
«2022-ին հայկական ֆուտբոլին ամենամեծ հարվածը հասցրեց իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսը:
Խոսքն այն մասին չէ, որ նա ֆինանսների կարոտ հայկական ֆուտբոլից տարավ ավելի քան 1 միլիոն եվրո (էս թիվը կարող է մի քիչ ավել պակաս լինել, բայց Կապառոսը ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող մարդն էր):
Խոսքն այն մասին չէ, որ նրա ժամանակ ունեցանք 0-9 և նման խոշոր հաշիվներով այլ պարտություններ:
Կապառոսը Հայաստանի ազգային հավաքականից դուրս թողեց հայկական ֆուտբոլի թիվ 1 և 2 ֆուտբոլիստներին՝ ԻՆՏԵՐ-ի Մխիթարյանին և ՔՅՈԼՆ-ի Ադամյանին՝ մղձավանջի մեջ ապրող Հայաստանի ժողովրդին զրկելով գոնե ֆուտոբոլով ուրախանալու առիթից»,- գրել է Թաթուլ Հակոբյանը։

Թաթուլ Հակոբյանը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու էր, սակայն ՀՖՖ հերթական 23-րդ ժողովին ընդառաջ ինքնաբացարկ հայտարարեց։

























































