Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ երկար ժամանակ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցական խոսք է հղել ֆուտբոլային հանրությանը․
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում ողջ ֆուտբոլային աշխարհին այս անդառնալի կորստի կապակցությամբ»։
























































