Դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Արարատի» պատանեկան թիմերի ֆուտբոլիստների մրցանակաբաշխությունը:
Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ միջոցառման սկզբում ներկաները հարգեցին ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Վահե Նազարյանի հիշատակը:
«Այնուհետև պարգևատրվեցին տարվա ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած պատանիները, իսկ պարգևագրումն իրականացրին «Արարատի» գլխավոր թիմի ֆուտբոլիստներ Գոռ Մանուկյանն ու Սերոբ Գալստյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մրցանակաների են արժանանացել հետևյալ ֆուտբոլիստները․
Լավագույն դարպասապահ՝ Հրայր Ավետիսյան
Լավագույն պաշտպան` Ռոբերտ Ասատրյան
Լավագույն կիսապաշտպան` Արման Ստեփանյան
Լավագույն ռմբարկու` Նարեկ Կարապետյան
Լավագույն լատերալ` Անդրանիկ Կարապետրան
Լավագույն հարձակվող` Հովհաննես Եղիազարյան
Տարվա հայտնություն` Արամ Ասլանյան
Լավագույն պաշտպան` Սամվել Գրիգորյան
Ակումբի ամենանվիրյալ ֆուտբոլիստ` Հայկ Ավագյան
Ամենափոքրիկ ֆուտբոլիստ` Արամ Կարապետյան
Ամենակարգապահ Ֆուտբոլիստ Վահան Վարդանյան
Ամենաաշխատասեր՝ ֆուտբոլիստ Հայկ Մանուկյան
Տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ Ազատ Հակոբյան
























































