Ճապոնացի թենիսիստ Նաոմի Օսական անցնող տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկն է՝ ըստ Forbes-ի:
Թենիսիտի ընդհանուր եկամուտը՝ 2022-ին եղել է 51,1 միլիոն դոլար, որից 1,1 միլիոնը նա վաստակել է մրցաշարերից, իսկ մնացածը՝ կորտից դուրս:
Տարվա մեծ մասը Օսակային խանգարում էին վնասվածքները, դրա պատճառով նա կորցրեց զգալի հովանավորներ, սակայն դա չի խանգարել ճապոնացուն իր եկամուտներով լինել առաջինը: