«Ռեալ Կաստիլյայի» կիսապաշտպան Ռոդրիգոն կարմիր քարտ է ստացել Իսպանիայի երրորդ դիվիզիոնի` «Սան-Սեբաստյան-դե-լոս-Ռեյեսի» հետ խաղում (2:0):
87-րդ րոպեին 19-ամյա բրազիլացին դաշտի կենտրոնից անհտական անցումից հետո գոլ է խփել` դարպասապահ Իրուրետայի կողքով գնդակն ուղարկելով դարպասը:
Ռոդրիգոն բուռն է տոնել գոլը` հենց դարպասապահի դիմաց`անհարգալից վերաբերմունք դրսևորելով: Այս արարքի համար Ռոդրիգոն երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել դաշտից:
Կանոնադրության համաձայն, ֆուտբոլիստը բաց կթողնի «Ռեալի»` Լա Լիգայում առաջիկա խաղը. հաջորդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»: Խաղը կկայանա մարտի 1-ին:

Ռեյների կրնկով գոլային փոխանցումը Կաստիլիայի կազմում` նորամուտի խաղում