Whoscored հեղինակավոր պարբերականը ներկայացրել է «Ռոմայի» ֆուտբոլիստների գնահատականն ու վիճակագրությունն Ա Սերիայի 25-րդ տուրի` «Լեչչեի» հետ խաղում:
Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասին, որն էլ գոլի է վերածվել: Հայ ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 54 փոխանցում է կատարել, որոնցից 2-ը` առանցքային: Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունը բավականին բարձր`83.3 % է կազմում: Հիշեցնենք` հենց հայ ֆուտբոլիստի փոխանցումից հետո է թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը բացել խաղի հաշիվը:
Հենրիխ Մխիթարյանն ընդհանուր առմամբ 73 անգամ է դիպչել գնդակին: Նա ստացել է բարձր`8.63 գնահատականը:
Մխիթարյանից բարձր գնահատականի արժանացել է միայն բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որն էլ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստն ըստ Whoscored-ի (9.9 գնահատական):
