Ֆորմուլա 1-ի չեմպիոն Մաքս Ֆերստապենը պատասխանել է այն հարցին, թե ով է բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը՝ Լիոնել Մեսսին, թե Կրիշտիանու Ռոնալդուն։
«Նրանք շատ տարբեր են, ուստի ես չեմ կարող ընտրություն կատարել նրանց միջև: Կարծում եմ, որ Մեսսին ավելի շատ տաղանդ ունի, քան Կրիշտիանուն, բայց Ռոնալդուն շարունակում է աշխատել և անհավանական մարզավիճակում լինել։
Այն, ինչ նա անում է իր տարիքում, ուղղակի անհավանական է, միայն այդպես կարող ես դառնալ շատ լավ մարզիկ»,- Ֆերստապենի խոսքերն է մեջբերում GP Fans-ը:
Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին դարձավ աշխարհի չեմպիոն։