Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի մասին։
«Ես չեմ կարող խոսել մի ֆուտբոլիստի մասին, ով իմ թիմում չէ։
Ռահիմը շատ լավ ֆուտբոլիստ է, ես չեմ կասկածում դրանում»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ Ռահիմ Ստերլինգը նշել էր, որ «Ռեալը» ֆանտաստիկ ակումբ է, սակայն նա երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում»։