7.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

    🎥 Յուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Միլանի հետ խաղում

    ԱՊԼ․ Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

    Ինչո՞ւ Ջոնսը լքեց Լիվերպուլը և տեղափոխվեց Ինտեր․ Ֆուտբոլիստը՝ իր որոշման մասին

    Հայտնի է՝ որքան կվաստակի Էնրիկեն նոր պայմանագրով

    Մեր թիմի խաղը դիտելն անհավանական հաճույք էր․ Արտետա

    Ռաֆինյան կրկնել է Մեսսիի ռեկորդը․ միայն երկու ֆուտբոլիստ նման ցուցանիշ ունի 21-րդ դարում

    Ինֆանտինոն կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

            🎥 Յուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Միլանի հետ խաղում

            ԱՊԼ․ Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

            Ինչո՞ւ Ջոնսը լքեց Լիվերպուլը և տեղափոխվեց Ինտեր․ Ֆուտբոլիստը՝ իր որոշման մասին

            Հայտնի է՝ որքան կվաստակի Էնրիկեն նոր պայմանագրով

            Մեր թիմի խաղը դիտելն անհավանական հաճույք էր․ Արտետա

            Ռաֆինյան կրկնել է Մեսսիի ռեկորդը․ միայն երկու ֆուտբոլիստ նման ցուցանիշ ունի 21-րդ դարում

            Ինֆանտինոն կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  ԱԱ-2022․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարնջագույններն ու երիտասարդ էկվադորցիները․ A խումբ

                  ArmSport-ի դիտակետում, ԱԱ, Թոփ, ՖՈՒՏԲՈԼ
                  09.11.22 / 11:44
                  0

                  Նոյեմբերի 20-ին մեկնարկում է մոլորակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը։

                  Այն առաջին անգամ կկայանա ձմռանը, առաջին անգամ կկայանա Արաբական աշխարհի ներկայացուցիչ երկրում, առաջին անգամ կկայանա Կատարում։ Այս երկիրն ընդգրկված է A խմբում, և հենց այս խմբի մասնակիցների հետ էլ կծանոթանանք այսօր։

                  A խմբում ընդգրկված է չորս հավաքական՝ տարբեր մայրցամաքներից։ Ընդհանուր առմամբ 32 հավաքական ընդգրկված է 8 խմբում՝ չորսական մասնակիցներով։ Ամեն խմբից մրցաշարի փլեյ-օֆֆ են դուրս գալիս երկուական թիմ։ Դե ինչ, անցնենք մեր այսօրվա հերոսներին՝ A խմբի ներկայացուցիչներին։ Այդ հավաքականներն են Կատարի, Նիդերլանդների, Սենեգալի և Էկվադորի հավաքականները։

                  🇶🇦 Կատար

                  Լավագույն արդյունքը — առաջին անգամ է մասնակցում մրցաշարին
                  Հավաքականի մականունը — Բուրգունդիներ
                  Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 50-րդ տեղ
                  Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Հասան Ալ Հաիդոս (161 հանդիպում)
                  Լավագույն ռմբարկուն — Մուբարակ Մուստաֆա (41 գոլ)
                  Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Ակրամ Աֆիֆ (5,5 մլն եվրո)

                  Կատարը մրցաշարի ուղեգիր է ստացել առանց որևէ որակավորման փուլ անցնելու։ Ինչո՞ւ․․․ դա պարզ է՝ արաբական փոքրիկ, բայց մեգահարուստ երկիրը մրցաշարի կազմակերպիչն է։ Բայց այն, որ այս հավաքականը նորեկ է մրցաշարում, չի նշանակում, որ նա հեշտ մրցակից կլինի մյուս թիմերի համար։ Չմոռանանք՝ Կատարն Ասիայի գործող չեմպիոնն է, որն այդ հաջողությանը հասել է 2019 թվականին, երբ եզրափակչում հաղթեց մայրցամաքի ամենաուժեղ թիմերից մեկին՝ Ճապոնիային։

                  Կատարում ֆուտբոլային հաջողությունների հիմքը կարելի է համարել ազգային ակադեմիայի՝ «Ակադեմիա Էսպայրի» հիմնումը։ Թե ոնց է աշխատում, դա առանձին պատմություն է, բայց եթե կարճ՝ այստեղ ֆուտբոլային կրթություն են ստանում ոչ միայն տեղացիները, այլ նաև բազմաթիվ պատանի ֆուտբոլիստներ արաբական այլ երկրներից՝ հիմնականում հյուսիսաֆրիկյան (Ալժիր, Թունիս, նաև՝ Սուդան)։ Այստեղ աշխատում են բազմաթիվ մասնագետներ, մարզիչներ ամբողջ աշխարհից (օրինակ՝ «Բարսելոնայի» նախկին աշխատակիցներ), և այս ամենի արդյունքը Կատարի ներկայիս հավաքականն է, որի ներկայացուցիչների մեծ մասն այս ակադեմիայից է։

                  Ներկայումս հավաքականի գլխավոր մարզիչը իսպանացի մասնագետ Ֆելիքս Սանչես Բասն է, ով կարիերան սկսել է «Բարսելոնայի» համակարգում, հետո աշխատել է վերը նշված ակադեմիայում, եղել է Կատարի պատանեկան և երիտասարդական հավաքականների մարզիչը և 2017-ից արդեն գլխավորում է ազգային հավաքականը։ Այսինքն, նա ճանաչում է հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասին դեռ պատանեկան տարիքից և շատ լավ գիտի յուրաքանչյուրի ուժեղ և թույլ կողմերը։ Սա համակարգային աշխատանքի հիանալի օրինակ է։ Հենց այս մարզչի գլխավորությամբ է նախ Կատարի Մ19 հավաքականը դարձել մայրցամաքային չեմպիոն, իսկ 2019-ին՝ արդեն ազգային հավաքականը՝ Ասիայի չեմպիոն։

                  Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, այստեղ համաշխարհային աստղեր չկան։ Կարելի է առանձնացնել հարձակվող Ակրամ Աֆիֆին, ով ժամանակին ընդգրկված էր «Սևիլիայի» և «Վիլյառեալի» համակարգերում, իսկ այժմ հանդես է գալիս հայրենիքում՝ «Ալ Սադ» ակումբում։  Ընդհանրապես, հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները ներկայացնում են տեղի լիգան, որը լավագույններից մեկն է մայրցամաքում։ Բացի այդ, խաղացողների մեծ մասը ներկայացնում է հիմնականում երեք ակումբ՝ «Ալ Սադ», որը նախկինում մարզում էր ևս մեկ կատալոնացի՝ Չավին, ով այժմ գլխավորում է «Բարսելոնան», «Ալ Դուհաիլն» ու «Ալ Գարաֆան»։ Ֆուտբոլիստներից կառանձնացնեի նաև հարձակվող Ալմոես Ալիին «Ալ Դուհաիլից», ով ներկայիս ֆուտբոլիստներից ամենաարդյունավետն է հավաքականում։ Փորձառու խաղացողներից կարելի է առանձնացնել թիմի ավագ, հարձակվող Հասան Ալ Հաիդոսին, ով ամենաշատ հանդիպումն է անցկացրել հավաքականում, պաշտպաններ Աբդելհաիմ Հասանին, Բուլալեմ Հուհիին և Ռո-Ռոյին։ Վերջինս ազգությամբ պորտուգալացի է, բայց վաղուց ընդունել է Կատարի քաղաքացիություն և արդեն 70-ից ավելի հանդիպում է անցկացրել այս հավաքականում։ Եվս մեկ ոչ կատարցի ֆուտբոլիստ է կիսպաշատպանության հենասյունը՝ ալժիրյան ծագում ունեցող Կարիմ Բուդիաֆը, ով ֆրանսիական «Նանսիի» սան է։ Ընդհանարապես, հավաքականի կորիզը կազմում են 25-32 տարեկան ֆուտբոլիստները։ Թիմը բավականին խաղակցված է, ֆուտբոլիստների մեծամասնությունը միասին խաղում է դեռ պատանեկան հավաքականներից, այնպես որ հենց թիմային խաղն է այս ընտրանու հաղթաթուղթը։

                  Կարո՞ղ է այս հավաքականը անակնկալ մատուցել ԱԱ-ում։ Կարծում եմ՝ այո։ Հաշվի առնելով վիճակագրությունը (ինչ-որ տեղ սնահավատությունը), 21-րդ դարում ԱԱ-ի գրեթե բոլոր կազմակերպիչ երկրները դուրս են եկել խմբից․․․ Բայց բախտի գործոնը մի կողմ, Կատարի թիմն իսկապես «ամուր ընկույզ» է։ Այնպես որ, անակնկալներ Բասի սաները կարող են մատուցել․․․

                  🇪🇨 Էկվադոր

                  Լավագույն արդյունքը — 1/8 եզրափակիչ
                  Հավաքականի մականունը — Եռագույններ
                  Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 44-րդ տեղ
                  Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Իվան Հուրտադո (168 հանդիպում)
                  Լավագույն ռմբարկուն — Էներ Վալենսիա (35 գոլ)
                  Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Մոյես Կայսեդո (38 մլն եվրո)

                  Այս հավաքականը զգալի առաջընթաց է ապրել 21-րդ դարից սկսած։ Մինչ այդ էկվադորցիները աչքի չեն ընկել ինչ-որ մեծ հաջողություններով։ Իսկ ահա նոր հազարամյակում հասարակածայիններն արդեն 4-րդ անգամ են մասնակցում ԱԱ-ին, իսկ 2006 թվականի մրցաշարում նույնիսկ սենսացիոն կերպով դուրս եկան խմբից, բայց զիջեցին 1/8-ում Անգլիային։

                  2020 թվականից հավաքականը մարզում է արգենտինացի մասնագետ Ալֆարո Գուստավոն, ով մինչ այդ մարզում էր «Բոկա Խունիորսը»։ Հենց նրա գլխավորությամբ թիմը հարավամերիկյան ընտրական փուլում զբաղեցրեց 4-րդ տեղը՝ զիջելով միայն մայրցամաքային հեգեմոններին՝ Բրազիլիային, Արգենտինային և Ուրուգվային, բայց դա էլ բավական էր ԱԱ ուղեգիր ստանալու համար։

                  Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա Էկվադորի ընտրանին շատ հարուստ է երիտասարդ տաղանդներով, հավաքականի կորիզը կազմում են 20-25 տարեկան ֆուտբոլիստները, և այս առումով, հարավամերիկյան թիմն ամենաերիտասարդ կազմ ունեցող կոլեկտիվներից մեկն է լինելու ԱԱ-ում։ Թիմի գլխավոր աստղը «Բրայթոնի» կենտրոնական կիսապաշտպան Մոյես Կայսեդոն է, ում նկատմամբ հենց այժմ էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական գրանդները, և առաջիկա ԱԱ-ն շատ լավ հնարավորություն է ֆուտբոլիստին է՛լ ավելի բարձրացնելու իր նկատմամբ հետաքրքրությունն ու, իհարկե, տրանսֆերային արժեքը։ Ի դեպ, հենց Կայսեդոյին էլ համարում եմ այս առաջնության հավանական գլխավոր բացահայտումներից մեկը։

                  Մյուս ֆուտբոլիստներից կնշեի եզրային պաշտպան Պերվիս Էստուպինիանին, ով ևս հանդես է գալիս «Բրայթոնում», ինչպես նաև կենտրոնական պաշտպան Պիերո Հինչապիին՝ «Բայերից»։ Առաջինը 24 տարեկան է, երկրորդը՝ 20։ Իսկ ահա 23-ամյա Խոսե Ցիֆուենտեսն օրերս «Լոս Անջելեսի» կազմում դարձավ MLS-ի չեմպիոն։ Նա ևս կենտրոնական կիսապաշտպան է։ Համեմատաբար փորձառու խաղացողներից կառանձնացնեի Քրիստիան Ռամիրեսին, ով Էդուարդ Սպերցյանի թիմակիցն է, հանդես է գալիս «Կրասնոդարում»։ Իսկ ահա հավաքականի լեգենդներից մեկը՝ 37-ամյա Քրիստիան Նոբոան, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի ԱԱ-ին․ «Սոչիի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և բաց կթողնի 3-4 շաբաթ։

                  Ինչպես նկատեցիք, հավաքականի ներկայիս ամենահայտնի ու ուժեղագույն ֆուտբոլիստները հիմնականում պաշտպաններ և կենտրոնական կիսապաշտպաններ են։ Առջևի գիծը հավաքականի ուժեղագույն կողմերից չէ, ինչպես, օրինակ, Կատարի դեպքում, որտեղ ուժեղագույն գիծը հենց հարձակումն է։ Էկվադորցիների կազմը երիտասարդ է, բնականաբար կա փորձի պակաս, որի առումով կատարցիները ևս առավելություն ունեն՝ ավելի խաղակցված թիմ է, փորձառու։ Ինչո՞ւ եմ այս համեմատություններն անում․ այս թիմերը թղթի վրա խմբի աութսայդերներն են, առաջին հայացքից այս հավաքականները պետք է կիսեն 3-4-րդ հորիզոնականները։ Կամ էլ․․․ հենց այս հավաքակններից մեկը կարող է սենսացիայի հեղինակ դառնալ, պարզապես հետաքրիրք է՝ ո՞րը․․․ Տաղանդի տեսանկյունից, հարավամերիակցիներն ավելի նախապատվելի են․ երիտասարդ, շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր կփորձեն իրենց դրսևորել ԱԱ-ում։ Մյուս կողմից, խաղակցված, փորձառու թիմ, որը խաղալու է սեփական հարկի տակ, փորձելու է աշխարհին ցույց տալ, որ Կատարը ևս ֆուտբոլային երկիր է։ Երկու հավաքականներն էլ գերմոտիվացված են խաղալու առաջիկա ԱԱ-ում, ինչը, իհարկե, մեզ համար է լավ․․․թե՜ժ հանդիպումներ են սպասվելու․․․ Միգուցե, այս հավաքականների իղձերն էլ ավելի իրատեսական և իրականանալի լինեին, եթե թիմերն ընդգրկված լինեին մեկ այլ խմբում, քանի որ այս թիմերի երկպագուների երազանքներն ի չիք կարող են դարձնել խմբի երկու ֆավորիտները, որոնց մասին էլ կխոսենք հիմա․․․

                  🇸🇳 Սենեգալ

                  Լավագույն արդյունքը — 1/4 եզրափակիչ
                  Հավաքականի մականունը — Տերանգայի առյուծներ
                  Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 18-րդ տեղ
                  Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Անրի Կամարա (99 հանդիպում)
                  Լավագույն ռմբարկուն — Սադիո Մանե (32 գոլ)
                  Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Սադիո Մանե (60 մլն եվրո)

                  Ինչպես և Էկվադորը, Սենեգալի հավաքականը ևս իր մասին աշխարհին լսեցնել տվեց 21-րդ դարի սկզբին։ 2002 թվականին աֆրիկյան չափանիշներով փոքրիկ այս երկիրը հրաշք գործեց՝ հասնելով ԱԱ-ի քառորդ եզրափակիչ և դառնալով այդ տարվա մրցաշարի, ընդհանրապես, ամենամեծ բացահայտումը։ Դրանից հետո սա սենեգալցիների երրորդ ԱԱ-ն կլինի պատմության մեջ։

                  Այժմ այս հավաքականի նմանատիպ հաջողությունը դժվար թե կարելի կլինի անակնկալ համարել, շատերը սպասում են, որ սենեգալցիները նվազագույնը պետք է դուրս գան խմբից։ Հատկանշական է, որ A խմբում ընդգրկված են երկու մայրցամաքային գործող չեմպիոններ՝ Կատարը, որպես Ասիայի չեմպիոն, իսկ Սենեգալը՝ Աֆրիկայի։ Ինչպես վերևում արդեն նշեցինք, «Տերանգայի առյուծները» համարվում են այս խմբի ֆավորիտներից մեկը՝ Նիդերլանդների հավաքականի հետ միասին։

                  Հավաքականը 2015 թվականից մարզում է ԱԱ-2002-ի հերոսներից մեկը, այն ժամանակվա հավաքականի ավագ Ալիու Սիսեն։ Տեղացի մասնագետի գլխավորությամբ սենեգալցիներն այս տարի առաջին անգամ իրենց պատմության մեջ դարձան Աֆրիկայի չեմպիոն։ Բացի այս, Սիսեի թիմն աչքի է ընկնում բավականին բարձր խաղային կարգապահությամբ, ինչը ոչ բոլոր աֆրիկյան ուժեղ հավաքականների մասին կարելի է ասել։ Եվ այդ ամենին գումարած բոլոր դիրքերում նվազագույնը մեկ աստղային ֆուտբոլիստի ներկայություն․․․ ստանում ենք շատ ամուր, բալանսավորված, կարգապահ թիմ։ Եվ այդ ամենի հանրագումարով պայմանավորված, կարծում ենք, որ Սենեգալը բոլոր աֆրիկյան հավաքականների շրջանում պետք է որ լավագույն արդյունքները գրանցի առաջիկա ԱԱ-ում։

                  Թիմի գլխավոր աստղն ու առաջատարը, իհարկե, դա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է Սադիո Մանեն։ «Բավարիայի» հարձակվողը նաև թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 32 գոլով։ Բայց, բացի Մանեից, այս հավաքականը հարուստ է ևս մի շարք հայտնի անուններով։ Դարպասի պահապանը կլինի «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին։ Պաշտպանության հենասյունը «Չելսիի» ևս մեկ ներկայացուցիչ Կալիդու Կուլիբալին է․ փորձառու պաշտպանը լավագույններից մեկն է աշխարհում իր դիրքում։ Նրա հետ պաշտպանության կենտրոնում կարող են խաղալ «Նոթինգհեմի» ֆուտբոլիստ Նիսա Դիակատեն և «Լայպցիգի» ներկայացուցիչ Աբդու Դիալոն։ Հենակետայինի դիրքում փորձառու Իդրիսա Գեյեն է ՊՍԺ-ից։ Հարձակման աջ եզրում գործում է Իսմաիլա Սարը, ով այժմ հանդես է գալիս «Ուոթֆորդում», և այս ԱԱ-ից հետո, կարծում ենք, վերջապես կգնա առաջխաղացման ակումբային մակարդակով՝ տեղափոխվելով որևէ թոփ ակումբ։ Հարձակման կենտրոնում կարող է խաղալ ինչպես Մանեն (եթե պետք լինի), այնպես էլ 22-ամյա Բամբա Դիենգը («Մարսել»), Բուելյե Դիան («Սալերնիտանա») կամ Հաբիբ Դիալոն («Ստրասբուրգ»)։

                  Իսկ ահա երիտասարդ ֆուտբոլիստներից այս թիմում մրցաշարի բացահայտում կարող են դառնալ երկուսը՝ «Տոտենհեմի» 20-ամյա հենակետային Պապե Մատար Սարը և «Վիլյառեալի» վինգեր Նիկոլաս Ջեքսոնը․ ավելի շատ հավակված եմ վերջինիս հաջող ելույթներին, ով այս մրցաշրջանում տպավորում է իր խաղով։

                  Նկատեցի՞ք, որ հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը թոփ առաջնությունների թիմերի ներկայացուցիչ են։ Այնպես որ, պատահական չէ, որ Սենեգալից բարձր արդյունքներ են ակնկալում՝ ոչ միայն Մանեի առկայությամբ պայմանավորված։

                  🇳🇱 Նիդերլանդներ

                  Լավագույն արդյունքը — Երեք անգամ մասնակցել է եզրափակչին
                  Հավաքականի մականունը — Նարնջագույններ
                  Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 8-րդ տեղ
                  Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Ուեսլի Սնայդեր (134հանդիպում)
                  Լավագույն ռմբարկուն — Ռոբին Վան Պերսի (50 գոլ)
                  Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Մաթիս դե Լիխտ (70 մլն եվրո)

                  Նիդերլանդների հավաքականը համարվում է ոչ միայն այս խմբի ֆավորիտը, այլ ընդհանրապես մրցաշարում մեդալների համար հավանական թեկնածուներից մեկը։ Այս թիմին իրավմամբ կարելի է համարել մրցաշարի պատմության ամենաանհաջողակ հավաքականներից մեկը, որը միշտ ֆավորիտների թվում է թե՛ ԵԱ-ում, թե՛ ԱԱ-ում, բայց միշտ ինչ-որ բան պակասում է այս հավաքականին հասնելու չեմպիոնական հաջողության։ Երեք անգամ թիմը հասել է ԱԱ-ի եզրափակիչ, բայց բոլոր դեպքերում էլ նվաճել է միայն արծաթե մեդալները։ Միայն 1988 թվականի Եվրոպայի առաջնությունում հոլանդացիները հասան բաղձալի ոսկուն։

                  Այս թիմի գլխավոր մարզիչը փորձառու Լուի վան Գալն է։ 2019 թվականի մարտի 11-ին հոլանդացի մասնագետը հայտարարեց մարզչական կարիերան ավարտելու մասին։ Այնուամենայնիվ, 2021 թվականի օգոստոսի 4-ին նա վերսկսեց մարզչական աշխատանքը՝ մինչև 2022 թվականի ավարտը պայմանագիր կնքելով Նիդերլանդների հավաքականի հետ, ի դեպ՝ երրորդ անգամ գլխավորելով ազգային հավաքականը։

                  Նիդերլանդների հավաքականի խաղաոճը շատ է տարբերվում ոչ միայն այս խմբի մրցակիցների, այլ այս մրցաշարի մասնակից շատ թիմերի ոճից։ Հավաքականի խաղաոճն է շատ արագ խաղ՝ թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակ, սուր գրոհներ՝ հիմնականում եզրերով։ Թիմի հաղթաթուղթն, այսպես ասած, «տոտալ» ֆուտբոլն է։ Եվ այս ամենն իրականացնելու համար ցանկացած թիմի պետք են մեծ ֆուտբոլային վարպետներ, ինչով էլ Նիդերլանդների հավաքականը միշտ հարուստ է եղել։

                  Այսօրվա թիմը ևս աղքատ չէ մեծ անուններով։ Հատկապես տպավորում է հոլանդացիների պաշտպանությունը։ Կենտրոնում խաղում են Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ»), Մաթիս դե Լիխտը («Բավարիա»), Դե Վրեյը («Ինտեր»), Տիմբերը («Այաքս»), Բոտմանը («Նյուքասլ»)  և Ակեն («Ման․Սիթի») ․․․ ուրիշ ո՞ր հավաքականն է այսքան հարուստ կենտրոնական բարձրակարգ պաշտպաններով․․․ երևի՝ միայն Ֆրանսիան։ Պաշտպանության եզրերում խաղում են Դումֆրիսն («Ինտեր»)  ու Մալասիան («Ման․Յունայթեդ»)․ առաջինին հարկ եղած դեպքում կարող է փոխարինել հիանալի մրցաշրջան անցկացնող Ֆրիմպոնգը («Բայեր»)։ Կիսապաշտպանությունում ևս կան վառ դեմքեր՝ Ա Սերիայում հրաշալի հանդես եկող Տեոն Կուպմեյներսը, ինչպես նաև Ֆրենկի դե Յոնգն ու Վան դե Բեկը։ Հարձակման գծում Մեմֆիսն է, Դանժուման, ինչպես նաև Գակպոն, ով պարզապես հիանալի արդյունավետություն է ցուցաբերում այս մրցաշրջանում ու շատ գրանդ ակումբների տրանսֆերային նպատակն է։ Վերջինս ևս այս մրցաշարի պոտենցիալ գլխավոր բացահայտումների ցուցակում է (ինչ-որ շատ ստացվեցին հեռանկարային ֆուտբոլիստները միայն այս խմբում 😁)։

                  Դե ինչ, այսքանից հետո դժվար է հստակ կարծիք կազմել։ Արդյո՞ք Նիդերլանդներն ու Սենեգալը միանշանակ ֆավորիտներն են այս խմբում, արդյո՞ք Էկվադորն ու Քաթարը կզարմացնեն, իսկ ֆավորիտներից որևէ մեկը կսայթաքի․․․ իսկ միգուցե, ճիշտ է՝ ֆանտաստիկայի ժանրից է, բայց հենց ասիական ու հարավամերիկյան թիմերը դուրս գա՞ն փլեյ-օֆֆ․․․ սա ֆուտբոլ է, սա ԱԱ-ն է․․․ աշխարհի ամենահետաքրքիր, ամենաանկանխատեսելի, ոչ միայն մարզական ոլորտի, այլ ընդհանրապես՝ ամբողջ աշխարհի ամենակարևոր իրադարձությունը առաջիկա երկու ամիսներին։ Այնպես որ, ամեն ինչ առաջին հայացքից շատ կանխատեսելի է, մյուս կողմից․․․ դե, հասկացաք ինձ ))))… Ի դեպ՝ Աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին Կատար-Էկվադոր խաղով։

                  Առողջ եղեք, կհանդիպենք հաջորդ խմբի անոնսին։

                  Վար Բաբայան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

                  07.09.26

                  🎥 Յուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Միլանի հետ խաղում

                  07.09.26

                  ԱՊԼ․ Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

                  07.09.26

                  Ինչո՞ւ Ջոնսը լքեց Լիվերպուլը և տեղափոխվեց Ինտեր․ Ֆուտբոլիստը՝ իր որոշման մասին

                  07.09.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

                  01:08 / 07.09.26

                  🎥 Յուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Միլանի հետ խաղում

                  00:42 / 07.09.26

                  ԱՊԼ․ Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

                  00:08 / 07.09.26

                  Ինչո՞ւ Ջոնսը լքեց Լիվերպուլը և տեղափոխվեց Ինտեր․ Ֆուտբոլիստը՝ իր որոշման մասին

                  00:01 / 07.09.26

                  Հայտնի է՝ որքան կվաստակի Էնրիկեն նոր պայմանագրով

                  23:41 / 06.09.26

                  Մեր թիմի խաղը դիտելն անհավանական հաճույք էր․ Արտետա

                  23:18 / 06.09.26

                  Ռաֆինյան կրկնել է Մեսսիի ռեկորդը․ միայն երկու ֆուտբոլիստ նման ցուցանիշ ունի 21-րդ դարում

                  23:00 / 06.09.26

                  Ինֆանտինոն կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

                  22:33 / 06.09.26

                  Հենց դա է, ինչ ես ուզում եմ․ Ֆլիկ

                  22:08 / 06.09.26

                  ԱՊԼ-ում միայն մեկ թիմ է, որը դեռ գոլ բաց չի թողել

                  21:45 / 06.09.26

                  🎥 Արսենալը կամային հաղթանակ տոնեց Չելսիի հետ լոնդոնյան դերբիում

                  21:27 / 06.09.26

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  21:07 / 06.09.26

                  🎥 ՀՊԼ․ Շիրակը Գյումրիում հաղթեց Սարդարապատին

                  20:54 / 06.09.26

                  Դարպասապահ Ռոնալդ Կուման կրտսերը դուբլ է գրանցել Էրեդիվիզիում

                  20:33 / 06.09.26

                  🎥 Բարսելոնան գերվստահ հաղթանակ տոնեց Վալենսիայում․ Ֆլիկի թիմը շարունակում է հաղթարշավը

                  20:18 / 06.09.26

                  Պաշտոնական․ Վարդին նոր ակումբ ունի

                  20:05 / 06.09.26

                  📷 Ռոդրին պատահաբար վնասվածք է հասցրել թիմակցին Վալենսիայի դեմ խաղում

                  19:45 / 06.09.26

                  🎥 ՀՊԼ․ Հովհաննիսյանի բենեֆիսը. ԲԿՄԱ-ն տնային խաղում կոտրեց Ուրարտուի դիմադրությունը

                  19:10 / 06.09.26

                  🎥 ԱՊԼ․ ՄՅՈւ-ն երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, բայց չկարողացավ հաղթել Էվերթոնին

                  19:00 / 06.09.26

                  Անսպասելի շրջադարձ. Ռեալի նախկին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Բարսելոնա

                  18:20 / 06.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Չեմպիոնների Լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

                  20:50 / 27,08,26

                  Կարդալ ավելին

                  ՉԼ․ Որքան գումար վաստակեց Ցելյեն և ինչ ֆինանսական հնարավորությունից զրկվեց Արարատ-Արմենիան

                  14:11 / 12,08,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

                  23:41 / 03.09.26

                  Կարդալ ավելին

                  Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում

                  0:28 / 24.08.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.