2022 թվականի նոյեմբերի 7-20-ը Դաղստանի Մախաչկալա քաղաքում կանցկացվի պարա թաեքվոնդո մարզաձևի Դաղստանի հավաքականի մարզահավաքը, որին մասնակցում են Աշխարհի, Եվրոպայի և Ռուսաստանի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ:
Այս մարզահավաքը պարա թաեքվոնդոյի Ռուսաստանի առաջնության նախապատրաստական միջոցառումների շրջանակներում է: Առաջնությունը կանցկացվի Վորոնեժ քաղաքում նոյեմբերի 26-27-ը:
Հավաքին մասնակցում է նաև Հայաստաանի հավաքականի մարզուհի Նաիրա Աղաբեկյանը:
Հիշեցնենք, որ այս տարի Նաիրան Սոչիում կայացած Պարալիմպիականների «Մենք միասին ենք: Սպորտ» ամառային խաղերին նվաճել էր բրոնզե մեդալ: