Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը առանձնահատուկ զգացմունքով է հիշել «Բավարիայում» Խոսեպ Գվարդիոլայի օրոք անցկացրած ժամանակահատվածը:
«Եթե դուք պետք է ընտրեք մեկ մարզիչ, Խոսեպ Գվարդիոլան կատարյալ է իմ խաղի համար: Նրա գլխավորությամբ այդ տարին ինձ շատ դուր եկավ։ Մարզիչն ինձ շատ է կատարելագործել»,- ասել է Կրոսը:
Կրոսը մտածում է կարիերան ավարտելու մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս մրցաշրջանը կարող է վերջինը լինել գերմանացու համար։
























































