«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Ինչպես հայտնում է Sport.es-ը, կատալոնական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին գնելու տարբերակը 2023 թվականի ամռանը։
Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, 26-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել «Բավարիայի» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականին։ Պաշտպանը չի պատրաստվում դա անել, այդ թվում՝ մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ լարված հարաբերությունների պատճառով։
«Բարսելոնան» շարունակում է խաղացող փնտրել աջ պաշտպանի դիրքի համար, քանի որ Էկտոր Բելերինը չի տպավորել ակումբի ղեկավարությանն ու գլխավոր մարզիչ Չավիին։
Այս մրցաշրջանում Պավարը «Բավարիայի» կազմում անցկացրել է 18 հանդիպումև խփել 4 գոլ։
























































