Four Four Two հրատարակությունը կազմել է ձախ հարձակվողական ոճի կիսապաշտպանների լավագույն տասնյակը։
Ուշագրավ է, որ Խվիչա Կվարացխելիան վեցերորդ տեղն է զբաղեցրել այս տասնյակում։ Վրացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում Ա Սերիայի լավագույն խաղացողներից մեկն է։
Լավագույն եռյակում են՝ Նեյմարը, Վինիսիուսը և Մանեն։ Մնացած տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝ Ֆոդեն, Մարտինելի, Կվարացխելիա, Լեաու, Լուիս Դիաս, Սանե, Ստերլինգ։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 12 գոլային փոխանցում է կատարել առաջնության 12 խաղում: