«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն այս պահին չի պատրաստվում վերադառնալ աշխատանքի։ Այս մասին հայտնի մարզիչը խոսել է Goal-ին տված հարցազրույցում։
«Չգիտեմ, թե հետո որտեղ եմ աշխատելու։ Հիմա ես պետք է դադար վերցնեմ:
Այո, իմ գործակալը զանգեր է ստացել տարբեր ակումբներից։ Բայց ես չեմ բանակցել։ Առաջիկայում ես չեմ դիտարկի աշխատանքի առաջարկները»,- ասել է Տուխելը:
Հիշեցնենք, որ «Չելսիի» նոր սեփականատերերը Տուխելին հեռացրել են 2022/2023 մրցաշրջանի մեկնարկից մեկ ամիս անց։
























































