Մեքսիկան պաշտոնական հայտ է ներկայացրել 2023 թվականի ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու համար, հայտնում է երկրի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:
«Մենք մեզ հաջողակ և ամբիցիոզ երկիր ենք համարում: Մենք միակ երկիրն ենք, որը 3 անգամ ընդունել է ֆուտբոլի աշխարհի առաջությունը: Մենք եռանդուն երկիր ենք՝ աշխարհի ամենալավ տնտեսություններից մեկով»,- ասել է երկրի Արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդան:
Հյուսիսամերիկյան երկիրն ավելի վաղ ընդունել է ամառային Օլիմպիական խաղերը: 1968 թվականին Մեխիկո քաղաքը դարձել է ամառային 19-րդ Խաղերի մայրաքաղաքը: 1970 և 1986 թվականներին Մեքսիկան ընդունել է ֆուտբոլի աշխարհի առաջնությյունը: 2026 թվականին ևս ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը կկայանա Մեքսիկայում, ինչպես նաև ԱՄՆ-ում և Կանադայում: