Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։ 58-րդ րոպեին հյուրերի կազմում 11 մետրանոցը չի կարողացել հստակ իրացնել Ռիհադ Մահրեզը։
Այս խաղից հետո մանչեսթերյան ակումբը 11 միավորով խմբում առաջին տեղում է։ Դորտմունդի «Բորուսիան» 8 միավորով երկրորդ տեղում է։
























































