Լևերկուզենի «Բայերի» 21-ամյա պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանն ընդառաջ Հոլանդիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում ընդգրկված պաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին։
Այս մրցաշրջանում Ժերեմի Ֆրիմպոնգը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հոլանդացի պաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» սան է։























































