Ռեդ Բուլի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը, հաղթելով ԱՄՆ Գրան պրիում, կրկնեց գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի և Սեբաստիան Ֆետելի ռեկորդը՝ մեկ մրցաշրջանում ամենաշատ հաղթանակների առումով։
Այժմ երեքն էլ ունեն 13 հաղթանակ մեկ մրցաշրջանում։ Շումախերը ռեկորդը սահմանել է 2004 թվականին Ֆերրարիի հետ:
Ֆետելը կրկնել է ձեռքբերումը 2013 թվականին Ռեդ Բուլի կազմում։
Ֆերստապենն այս ցուցանիշով միանձնյա առաջատարը դառնալու հնարավորություն ունի․ 2022 թվականի մրցաշրջանի ավարտին դեռ երեք փուլ է մնացել։