Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուին, հաղորդում է AS-ը:
«Մեր որակազրկումը նրանց հրճվանք է պատճառում. շատ լավ: Կխնդրեմ, որ Բարտոմոուն երկու անգամ բողոքարկի այս որոշումը:
Պետք է ցածր խոսել` սա է իմ խորհուրդը:
Մենք բողոքարկել ենք ՈՒԵՖԱ-ի որոշումը և հույս ունենք, որ Չեմպիոնների լիգայում դեռ կխաղանք «Բարսելոնայի» դեմ»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի նախագահը պաշտպանել էր «Մանչեսթեր Սիթիի» որակազրկումը Չեմպիոնների լիգայից: