Ֆիջիից Ռոբին Միտչելն ընտրվել է Ազգային Օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի (ԱՕԿ) նախագահ։
Սեուլում ԱՕԿ ասոցիացիայի Գլխավոր ասամբլեայի 97,25%-ը կողմ է քվեարկել Միտչելի նախագահման ժամկետը երկարաձգելուն։
Նա կազմակերպության նախագահի պաշտոնակատարն է 2018 թվականից։ Նա այս ընտրություններում միակ թեկնածուն էր։
ԱՕԿ ասոցիացիան հիմնադրվել է 1979 թվականին և այժմ միավորում է 200-ից ավել Ազգային Օլիմպիական կոմիտե։