Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լայպցիգին»։
Ժոզե Մոուրինյոյի թիմը առաջին խաղում պարտություն կրեց։ Գերմանական ակումբի կազմում հանդիպման միակ գնդակը խփեց Տիմո Վերները խաղի 58-րդ րոպեին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին։