Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան մեկնաբանել է պաշտպան Ալֆոնսո Դևիսի խոսքերը, ով ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ գերմանացին ապագայում կվերցնի «Ոսկե գնդակը»։
Դևիսը նաև ակնարկել է, որ France Football-ի մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը պետք է ստանար Մուսիալան, այլ ոչ թե «Բարսելոնայի» ներկայացուցիչ Գավին:
«Ալֆոնսոն ինձ համար մեծ եղբոր պես է: Նրա խոսքերն ինձ զարմացրին ու ուրախացրին։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է մի օր նվաճել «Ոսկե գնդակը», — Մուսիալային մեջբերել է լրագրող Տոբի Ալտշուլը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մուսիալան գերմանական Բունդեսլիգայում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































