Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան մրցանակներ է հանձնել Պեկինում 2022 թվականի Օլիմպիական խաղերի լավագույն մարզիկներին։
Կանանց լավագույն թիմ է ճանաչվել տափօղակով հոկեյի Կանադայի թիմը, տղամարդկանց լավագույն թիմը՝ Շվեդիայի կյորլինգի թիմը։
Լավագույն խառը-թիմի մրցանակը տրվել է սնոուբորդիստներ Լինդսի Ջակոբելիսին և Նիկ Բաումգարտներին (հաղթել են թիմային սնոուբորդի կրոսում):
2022 թվականի Օլիմպիական խաղերի լավագույն մարզուհի է ճանաչվել չինացի ֆրիսթայլիստ Էյլին Գուն, իսկ լավագույն մարզիկի մրցանակը ստացել է հարավկորեացի չմշկորդ Հվանգ Դաե Հոնգը։