Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսն աջակցել է իր թիմակից Ջամալ Մուսիալային, ով չի ստացել France Football-ի մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը։
«Մարդիկ կարող են հերքել, որ դու արժանի ես մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի կոչմանը, բայց նրանք հասկանում են, որ ապագայում դու կստանաս «Ոսկե գնդակը», — գրել է Դևիսը սոցցանցերում։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում Մուսիալան գերմանական Բունդեսլիգայում արդեն խփել է 5 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։
Ջամալն այժմ հանդիսանում է Մյունխենի «Բավարիայի» հիմնական կազմի խաղացող։























































