«Բավարիայի» կիսապաշտպան Լերոյ Սանեն վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 10-րդ տուրի «Ֆրայբուրգի» հետ խաղում։ Ֆուտբոլիստը փոխարինվել է 76-րդ րոպեին։
Ինչպես հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը, գերմանացի ֆուտբոլիստը ձգել է ազդրի մկանը։
Հաղորդվում է, որ 26-ամյա գերմանացին բաց կթողնի շուրջ 3 շաբաթ։ Նշվում է, որ Սանեն կհասցնի ապաքինվել մինչև ԱԱ 2022-ի մեկնարկը։
Աշխարհի առաջնությունը կկայանա Կատարում և կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։























































