Գրեփլինգի Հայաստանի U17 և U20 տարեկանների ազգային հավաքականը հոկտեմբերի 12-15-ը Պոնտեվեդրայում մասնակցում է աշխարհի առաջնությանը:
Հայաստանի U17 և U20 տարեկանների ազգային հավաքականները երեկ ավարտել են NO GI ձևաչափով իր մրցելույթները: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի ներկայացուցիչները երկու բրոնզե մեդալ են նվաճել: Տիգրան Ղազախյանը (-58կգ քաշային կարգում) և Նահապետ Էքիզյանը (-69կգ քաշային կարգում) զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:
Առջևում դեռ GI ձևաչափն է և մեծահասակների մրցելույթները: