«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»:
Այս մասին հայտնում են գերմանական Bild-ը։ Ջեկոյի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Էդինը կարող է Մյունխեն տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով.
Ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն «Ինտերի» կազմում անցկացրել է 9 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 մլն եվրո։
























































