«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները դժգոհ է մրցաշրջանի սկզբում գրանցած արդյունքներից։
«Մենք լավ ենք հանդես գալիս Չեմպիոնների լիգայում և հաղթել ենք բոլոր երեք հանդիպումներում, նույնիսկ «Ինտերի» և «Բարսելոնայի» դեմ, որոնք դժվար մրցակիցներ են:
Բայց մենք հաստատ գոհ չենք Բունդեսլիգայում գրանցած արդյունքներից։ Չորս հաղթանակ ինը խաղում այն չէ, ինչին ձգտում է «Բավարիան»: Եվ դա է պատճառը, որ մենք պետք է անմիջապես միավորներ վաստակենք՝ Բունդեսլիգայի առաջին հորիզոնական վերադառնալու համար:
Թիմը պետք է ավելի կայուն լինի: Մենք բավականաչափ լավ չենք այս հարցում: Այդ ամենի պատճառով մենք բաց թողեցինք շատ պահեր, որոնք չպետք է բաց թողնեինք։ Դա նյարդայնացնում է, և մենք պետք է աշխատենք դրա վրա:
Նագելսմանն այժմ ունի ոչ Հոֆենհայմի կամ Լայպցիգի կարգի թիմ: Բայց բոլոր նրանք, ովքեր կարող են գնահատել նրա աշխատանքը, բացարձակ վստահում են նրան։ Եվ դրա համար մենք նրան հինգ տարվա պայմանագիր ենք տվել՝ նրա հետ ինչ-որ բան կառուցելու ակնկալիքով»,- ասել է Հայները Blickpunkt Sport-ին տված հարցազրույցում:
























































