«ՌԲ Լայպցիգը» հայտարարել է դարպասապահ Էրյան Նայլանդի հետ պայմանագիր կնքելու մասին։
Գերմանական ակումբը 32-ամյա նորվեգացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի հունիսը:
Նայլանդը «Լայպցիգ» է տեղափոխվել ազատ տրանսֆերով., նրա վերջին ակումբը եղել է «Ռեդինգը», որը նա լքել է այս ամառ:
Դարպասապահը հայտնի է նաև «Բորնմութում», «Աստոն Վիլլայում», գերմանական «Ինգոլշտադում» և «Մոլդեում» իր խաղով։ Միաժամանակ Նայլանդը չի կարողանա խաղալ «Լայպցիգի» կազմում Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում։
























































