«Միլանի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը մեկնաբանել է «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0) Ա Սերիայի 9-րդ տուրում.
«Ես միշտ ցանկանում եմ օգնել թիմին: Գոլն ինձ համար կարևոր է: Եվ ես շատ գոհ եմ: Բայց հատկապես գոհ եմ թիմի խաղից և երեք միավորից: Մարզիչը միշտ լավ է պատրաստվում խաղին: Մենք հաղթեցինք, եւ սա է գլխավորը»,- Դիասի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։