Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը կարող է դառնալ տարածաշրջանային նշանակության կենտրոն:
2023 թվականին նախատեսվում է միջազգային ֆորում անցկացնել Ծաղկաձորում մարզված օլիմպիական չեմպիոնների, անվանի մարզիկների և պարալիմպիկ խաղերի հաղթողների մասնակցությամբ։
Բազայի պայմաններին ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի և Բելառուսի պատվիրակությունները՝ սպորտի նախարարների գլխավորությամբ։ Այն բաղկացած է աշխարհահռչակ մարզիկներից և տարբեր ֆեդերացիաների ղեկավարներից։
Աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն, լողորդ Վլադիմիր Սալնիկովը և Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը նշել են, որ խորհրդային տարիներին Ծաղկաձորում մարզվելուց հետո մարզիկները բազմաթիվ մեդալներ են նվաճել։