«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը հայտնել է, որ մյունխենյան ակումբն ամռանը դիտարկել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու տարբերակը։
«Մենք կարճ քննարկեցինք Ռոնալդուի՝ «Բավարիա» տեղափոխվելու հնարավորությունը։ Նույնը երևի Դորտմունդում արեցին։
«Բավարիան» տեսնում է Բունդեսլիգայի մեծ պատկերը։ Իհարկե, Ռոնալդուի նման գերաստղերը կարևոր գործոն են լիգայի վրա ուշադրություն հրավիրելու համար: Նա վերջին տասնամյակի մեծագույն խաղացողներից է։ Բայց մենք արագ հրաժարվեցինք նրան հրավիրելու մտքից»,- Կանի խոսքն է մեջբերել The Sun-ը:
























































