Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի «Անմահ գնդի» անդամ Լևոն Գալստյանի դիպլոմը հանձնել է 44–օրյա պատերազմում զոհված հերոսի քրոջը։
«Լևոնն արցախյան 2–րդ պատերազմում հանուն հայրենիքի իր կյանքը զոհած մեր բուհի հիսուն նահատակներից մեկն է, որի դիպլոմը չէիք հանձնել մյուսների հետ։ Երկու տարի հետո ՀՖԿՍՊԻ դիպլոմը գտավ տիրոջը»,- ասվում է բուհի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ այսօր լրանում է արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը: