Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բայերն» այսօր ընդունել է Բրեմենի «Վերդերին» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը։
Խաղի հաշիվը բացվել է 57-րդ րոպեին․ աչքի է ընկել տանտերերի կիսապաշտպան Կերեմ Դեմիրբայը։ 81-րդ րոպեին, սակայն, «Բայերի» կազմում Միլոշ Վելկովիչը հավասարեցրել է հաշիվը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
7 տուրից հետո «Բայերը» 5 միավոր է վաստակել և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Վերդերը» 9 միավորով 10-րդ տեղում է։