«Նոան» վարձակալության պայմանագիր է կնքել 25-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արսեն Հայրապետյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Արսենը ռուսաստանյան ֆուտբոլի սան է` «Ռոդինայի» ֆուտբոլիստ:
«Նոան» նաև պայմանագիր է կնքել 19-ամյա նիգերիացի հարձակվող Գուդնյուզ Իգբոկվեի հետ, որն ընթացիկ մրցաշրջանում մեկ հանդիպում է անցկացրել «Վանի» կազմում: