«Բավարիայի» պաշտպան Բունա Սարը մոտ օրերս վիրահատության կենթարկվի։ 30-ամյա սենեգալցին մարզման ժամանակ վնասել է ծունկը։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, մյունխենյան ակումբի խաղացողը չի հասցնի վերականգնվել ԱԱ-2022-ին, ուստի չի կարողանա օգնել Սենեգալի հավաքականին մրցաշարում։ Իր կարիերայի ընթացքում միջազգային մակարդակում նա անցկացրել է 13 հանդիպում։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում պաշտոնական հանդիպումներում խաղադաշտ դուրս չի եկել։
2022 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Սենեգալի հավաքականը խմբում կխաղա Քաթարի, Էկվադորի և Նիդեռլանդների հավաքականների հետ։
























































